Bloomberg-ը ներկայացրել է 2021թ․ զարգացող շուկաների վարկանիշը

18.12.2020 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #զարգացող շուկաներ #վարկանիշ
Թաիլանդը, Ռուսաստանը եւ Հարավային Կորեան Bloomberg-ի 2021թ․ լավագույն հեռանկարներ ունեցող 17 զարգացող շուկաների վարկանիշում զբաղեցրել են համապատասխանաբար առաջին երեք տեղերը։

Վարկանիշը կազմվել է տնտեսական եւ ֆինանսական գործունեության 11 ցուցանիշների հիման վրա:

Մասնավորապես, Թաիլանդը գլխավորել է վարկանիշային աղյուսակը իր ծանրակշիռ պահուստների եւ պորտֆելային ներդրումների ներհոսքի մեծ ներուժի շնորհիվ: Իսկ Ռուսաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը վստահելի արտաքին հաշվետվողականության, ուժեղ ֆիսկալ բնութագրի եւ թերագնահատված ռուբլու հաշվին։

Վարկանիշում վերջին տեղը զբաղեցրած Չինաստանը բավականին ցածր միավորներ ունի ՝ հաշվի առնելով, որ մեծ սպասումներն արդեն արդարացվել են: Իսկ նախավերջին տեղում գտնվող Բրազիլիան հետ է մնում բյուջեի աճող դեֆիցիտի ու պարտքերի հետ կապված խնդիրների պատճառով:

Նշված երկրներից բացի, 17 զարգացող շուկաների վարկանիշում ընդգրկված են նաև Թայվանը, Մալազիան, Հունգարիան, Չիլին, Հարավային Աֆրիկան, Թուրքիան, Ֆիլիպինները, Հնդկաստանը, Կոլումբիան, Ինդոնեզիան, Մեքսիկան եւ Լեհաստանը:

«Դատելով տարբեր ցուցանիշներից՝ ձեւավորվող շուկայական տնտեսությամբ շատ երկրներ  պատրաստ են փոխհատուցել տնտեսական վնասները: Առողջ արտարժութային պահուստները, հատկապես Ասիայում, ապահովում են պաշտպանություն արտաքին ցնցումներից, սակայն կայունության ապահովման համար անհրաժեշտ է վերահսկել ռիսկերը՝ կապված պարտք/ՀՆԱ աճող ցուցանիշների հետ»,- նշել են Bloomberg-ի վերլուծաբանները։
Դիտում՝ 6351
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW