“ՎՏԲ-Հայաստան բանկը” նախատեսում է դառնալ Հայաստանի բանկային համակարգի “բացարձակ առաջատարը”

29.04.2008 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՎՏԲ-Հայաստան բանկը” շարունակում է ամրապնդել իր դիրքերը շուկայում##, այսօր Երեւանում հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը` ամփոփելով 2007 թվականի եւ 2008 թվականի առաջին եռամսյակի գործունեության արդյունքները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Օվսյաննիկովը նշանակալից իրադարձություն է անվանել անցած տարեվերջին կանոնադրական կապիտալի ավելացումը մինչեւ $46 մլն: Բանկի կապիտալի մեջ ներդրված ավելի քան $20 մլն-ը հիմնականում ուղղվում են կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման ընդլայնմանը, նշել է գլխավոր տնօրենը:

Վալերի Օվսյաննիկովի խոսքերով, այս տարի բանկը նախատեսում է ամրապնդվել առաջատարների եռյակում, իսկ երկարաժամկետ հեռանկարում` դառնալ Հայաստանի բանկային համակարգի ՙբացարձակ առաջատարը՚:

2007 թվականի վերջում բանկի ակտիվները կազմել են 70 մլրդ դրամ (աճը 2006 թ. համեմատ` ավելի քան 150%), վարկային փաթեթը` ավելի քան 40 մլրդ դրամ (աճը` ավելի քան 145%):

2008 թվականի առաջին եռամսյակում բանկի ակտիվները կազմել են 85 մլրդ դրամ, վարկային փաթեթը` ավելի քան 45 մլրդ դրամ:

Վալերի Օվսյաննիկովը հիշեցրել է, որ անցած տարեվերջին բանկն որոշում է կայացրել հիփոթեքային վարկավորման հիմնական պայմանների փոփոխության մասին` այսուհետեւ վարկերը տրամադրվում են մինչեւ 20 տարի ժամկետով, տոսոկադրույքը` սկսած տարեկան 12%-ից: Գլխավոր տնօրենը նշել է, որ ՙբանկը նաեւ մշակում է “հետաքրքիր” նախագծեր կառուցապատող-հաճախորդների հետ: Այսօր բանկի հիփոթեքային փաթեթը կազմում է մոտ $21 մլն, նախատեսվում է մինչ տարեվերջ հիփոթեկային փաթեթի չափն ավելացնել մի քանի անգամ եւ զբաղեցնել առաջին տեղը շուկայում, ասել է Վալերի Օվսյաննիկովը:

Մոտ ժամանակներս բանկը կսկսի իրագործել “Հայաստանի էլեկտրոնային ցանցերի” հետ $30 մլն գումարի ներդրումային համաձայնագրի առաջին մասը:

Խոսելով նորաստեղծ “ՎՏԲ Լիզինգ” լիզինգային կազմակերպության գործունեության հեռանկարների մասին, Օվսյաննիկովն ընդգծել է, որ բացի խոշոր լիզինգային ծրագրերից, ընկերությունը նաեւ կտրամադրի մանրածախ ծառայություններ: Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ ընկերության վարկային փաթեթն` առանց խոշոր ներդրումային ծրագրերի հաշվարկի, կկազմի $10 մլն:

“ՎՏԲ-Հայաստան բանկի” 3 մասնաճյուղերն այսօր արժանացել են ՎՏԲ բանկային խմբի դիպլոմների: “Արմավիր” մասնաճյուղը դիպլոմ է ստացել “Լավագույն ֆինանսական ցուցանիշ” անվակարգում, “Էջմիածին” մասնաճյուղը` “Առավելագույն դինամիկ զարգացող” անվանակարգում, “Կապան” մասնաճյուղը` “Տարվա առաջխաղացում” անվանակարգում:

Դիտում՝ 6467
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW