Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելն ասել է, որ ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու COVID-19 համավարակի հետեւանքները չեզոքացնելուն:Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ՀՀ միջեւ գործընկերության խորհրդի երրորդ նիստի ժամանակ նա նշել է, որ պատրաստ են նաեւ քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին էլ ասել է. «Մենք պատրաստ ենք նաեւ տրամադրել €10 մլն՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը եւ աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման եւ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ»: Tweet Դիտում՝ 2559