Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) իր պատմության մեջ առաջին անգամ ներառվել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (EECA) բուհերի QS World University Rankings 2021 վարկանիշում։ Ինչպես հայտնել են ՀՊՏՀ լրատվական ծառայությունից, Հայաստանից այս վարկանշավորման մեջ ներառված են 5 բուհեր։ ՀՊՏՀ-ն Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ միասին կիսում է 251-300-րդ հորիզոնականը։ Վարկանիշում ներառված են նաեւ Հայ-ռուսական համալսարանը (131-րդ հորիզոնական) եւ Երեւանի պետական համալսարանը (179-րդ հորիզոնական):Վարկանիշում ընդգրկված են Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Կոսովոյի, Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կիպրոսի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Հայաստանի շուրջ 2800 բուհերից 400-ը։ Վարկանիշին կարող եք ծանոթանալ այս հղումով: Tweet Դիտում՝ 4410