Շարունակելով արդյունավետ համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ՝ ԱրարատԲանկը $5 մլն է ներգրավել Incofin IM-ի կողմից երաշխավորված Microfinance Enhancement Facility (MEF) ընկերությունից (Մայկրոֆայնընս Ինհենսմընթ Ֆըսիլիթի)` Հայաստանում ՓՄՁ ոլորտը խթանելու նպատակով: «Վստահ եմ, որ այս պայմանագիրը կառուցողական համագործակցության սկիզբ կդնի ԱրարատԲանկի եւ Microfinance Enhancement Facility ընկերության միջեւ եւ նաեւ ուրախ, որ հնարավորություն ունենք ընդլայնելու միջազգային հեղինակավոր հաստատությունների ցանկը: Այս ֆինանսավորումը հնարավորություն կընձեռի բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը ՓՄՁ-ների համար, թույլ կտա նրանց զարգացնել եւ իրագործել ձեռնարկատիրական նորարարական գաղափարներ, ինչպես նաեւ կբարձրացնի մրցունակությունը այս ոլորտում: Պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ բանկի ՓՄՁ վարկային պորտֆելը կազմում է ավելի քան $25 մլն, եւ այս նոր պայմանագրի կնքմամբ այս թիվը կաճի»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։ «ԱրարատԲանկը եւ Incofin IM-ը սերտորեն համագործակցում են դեռ 2012 թ.-ից: Մինչեւ վերջերս Incofin-ի հիմնադրամներից մեկը հանդիսանում էր Բանկի բաժնետեր: Որպես սոցիալական եւ բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն՝ մենք փորձում ենք աջակցել մեր հաճախորդներին ոչ միայն լավ, այլեւ դժվարին ժամանակներում: Ահա թե ինչու ենք մենք ուրախ, որ MEF-ը մասնակցում է այս ֆինանսավորմանը»,- ասել է Incofin IM-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Յան Դիվայնգարթը: «MEF-ը ուրախ է աջակցել ԱրարատԲանկի դինամիկ աճին, որը հանդիսանում է Հայաստանի միկրո եւ փոքր բիզնես ոլորտի ֆինանսավորման կարեւոր աղբյուր»,- իր հերթին ասել է MEF ներդրումային հանձնաժողովի նախագահ Կարլո դե Վաալը:***Microfinance Enhancement Facility ընկերություն Microfinance Enhancement Facility ընկերությունը (MEF) ստեղծվել է 2009թ.-ին KfW Գերմանական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից՝ Ավստրիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ: Incofin IM-ը հիմնադրամի ներդրումային հարցերով խորհրդատու է: Որակավորված ֆինանսական հաստատությունների միջոցով միկրո ձեռնարկություններին տրամադրելով լրացուցիչ ֆինանսավորում՝ MEF-ն աջակցում է տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը համաշխարհային մասշտաբով: Զարգացմանն ուղղված նպատակ հետապնդելով՝ MEF-ը պահպանում է կայունության եւ փոխլրացման սկզբունքները՝ համատեղելով զարգացումը եւ շուկայական կողմնորոշումները: Ավելին՝ www.mef-fund.comIncofin IMIncofin Investment Management-ը համաշխարհային սոցիալական եւ բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն է, որի ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսության եւ գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորումը: Incofin-ը, առաջնորդվելով ներառական առաջընթացը խթանելու ցանկությամբ, ձգտում է բավարարել ձեռներեցների կարիքները՝ պակաս արտոնություններ ունեցող մարդկանց կյանքը բարելավելու նպատակով: Incofin IM-ը AIFM-ի կողմից լիցենզավորված հիմնադրամի կառավարիչ է եւ կառավարում է ավելի քան 1 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվներ: Incofin IM-ը ունի ավելի քան 60 արհեստավարժ մասնագետներից բաղկացած թիմ՝ կենտրոնացված Բելգիայի գլխամասային գրասենյակում եւ Կամբոջայի, Կոլումբիայի, Հնդկաստանի եւ Քենիայի տեղական ներդրումային գրասենյակներում: Ավելին՝ www.incofin.comԱրարատԲանկ ԱրարատԲանկ ԲԲԸ-ն, հիմնադրվել է 1991թ.-ին եւ ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար եւ բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ եւ ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում: Նորարարական բանկային տեխնոլոգիաներով եւ կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 56 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 16 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ: Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ ԱրարատԲանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Ընթացիկ տարում, չնայած գլոբալ մարտահրավերներին, Բանկը կարողացավ ապահովել հիմնական ցուցանիշների կայունությունը: Այսպես, իր գործունեության արդյունքում սեպտեմբերի վերջի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 487.0 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներում վարկային ներդրումները կազմել են 296.1 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 55.2%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (163.3 մլն դոլար), իսկ 46.8%-ը՝ մանրածախ վարկավորմանը (138.4 մլն դոլար):Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 406.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 31.8%-ը կամ 129.2 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 24.3%-ը կամ 98.9 մլն դոլարը ժամկետային ավանդներին եւ 21.9%-ը կամ 88.8 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2020թ.-ի ընթացքում Բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 24 մլն դոլարով (32.1%):Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 77.7 մլն դոլարի համեմատ աճ՝ է գրանցել կազմելով 80.7 մլն դոլար: 2020թ.-ի 9-ամսյա զուտ շահույթը կազմել է 4.3 մլն դոլար: Չնայած 2020թ.-ի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին՝ բանկին հաջողվել է սեպտեմբերի դրությամբ պահպանել կապիտալի համարժեքության 15.28% եւ ընդհանուր իրացվելիության 24.78% մակարդակ:Ավելին՝ https://www.araratbank.am եւ https://www.facebook.com/AraratBankofficial Tweet Դիտում՝ 9279