Արցախի գործազուրկ քաղաքացիները վարձատրվող պրակտիկա կանցնեն Հայաստանում

17.12.2020 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեսրոպ Առաքելյան #Արցախ #գործազուրկներ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Ադրբեջանի սանձազերծված պատերազմի հետեւանքով տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ խոսքը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր փաստացի բնակվել են այս պահին ԱՀ վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ու իրենց բնակությունը ժամանակավորապես տեղի է ունենում Հայաստանում:

«Գործազուրկ անձը մեկ անգամ կարող է ընդգրկվել միջոցառման մեջ` 3 ամիս տեւողությամբ։ Միջոցառման շրջանակում գործազուրկ անձին վճարվում է ամսական 100 000 դրամի չափով աշխատավարձ: Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է 34 000 դրամի չափով գումար»,- ասել է նախարարը:

Մեկ այլ հաստատված միջոցառմամբ էլ կառավարությունն աջակցություն կտրամադրի նաեւ տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիներին՝ նրանց ժամանակավոր զբաղվածության ապահովվելու նպատակով:

«Այս ծրագիրն իրականացվում է համայնքների հետ, ներգրավվում են հիմնականում գյուղաբնակ համայնքների բնակիչները, որոնք վարձատրվում են մեկ աշխատանքային օրվա համար 8000 դրամի չափով: Շահառուն չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։ Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տեւողությունը 3 ամիս է»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը:
Դիտում՝ 2367
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW