Ներսես Երիցյան. Փոխարժեքը շոկը կլանող երեւույթ է
17.12.2020 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նա ասել է, որ ապագայի նկատմամբ բացասական սպասումների ձեւավորման ֆոնին փոխարժեքի տատանումը բնականոն գործընթաց է:
«Փոխարժեքը շոկը կլանող երեւույթ է, եթե փոխարժեքը չտեղաշարժվեր, կարող է այլ տեղում խնդիրներ ունենայինք. գները շատ ավելի արագ աճեին, տնտեսության անկումն ավելի խորը լիներ: Նախկինում մեզ քննադատում էին՝ նշելով, որ փոխարժեքը պետք է արժեզրկվի, որովհետեւ արտահանման համար դա շատ կարեւոր է: Քանի որ ունենք տնտեսական անկում, որն արտահայտվում է եւ արտահանման, եւ ներմուծման անկմամբ, փոխարժեքն իր դերը պետք է կատարի, որպեսզի կարողանանք նորից շունչ հաղորդել մեր արտաքին առեւտրին, որը եկամուտի լրջագույն աղբյուր է»,- ասել է Ներսես Երիցյանը:
Նշելով, որ ինստիտուցիոնալ առումով Հայաստանն արդեն մի քանի ճգնաժամերի միջով է անցել, նա հորդորել է բնակչությանը թույլ տալ, որպեսզի այս մասով կառավարի ԿԲ-ն, որը «բավականին լուրջ գործիքակազմ է կիրառում»:
«Կառավարել չի նշանակում, որ տատանումներ չեն լինի, դրանք կարեւոր են, որպեսզի մարդիկ հասկանան, որ փոխարժեքը ոչ միայն կարժեզրկվի, այլ կա արժեւորվելու հավանականություն: Նախորդ շոկերի ժամանակ՝ 2008, 2009, 2014, 2015, 2018 թվականներին, փոխարժեքը որոշակի կարճ հատվածում արժեզրկվել, հետո արժեւորվել է: Եթե մեր երկիրն աճելու է երկարաժամկետում, եւ դա հնարավոր է միայն արտադրողականության աճի հաշվին, ապա տնտեսական աճը ենթադրում է երկարաժամկետում փոխարժեքի արժեւորում: Այսինքն՝ սա երկարաժամկետ խնդիր չէ, կարճաժամկետ շոկ է, հիմնականում վարքագծային՝ հիմնված սպասումների վրա»,- ասել է Ներսես Երիցյանը:
Նա նշել է, որ, եթե քաղաքացին ունի դրամային եկամուտ, դրամով է ծախսում եւ իր բոլոր պարտքերը դրամային են, ապա, «բնականաբար, ինքն անտարբեր է փոխարժեքի նկատմամբ, մնացածը տեղեկատվական արշավի արդյունք է»:
Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: