Yandex Go-ն կշարունակի աջակցել կորոնավիրուսից տուժած վարորդներին

16.12.2020 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Yandex Go #Yandex.Taxi
Yandex Go-ի (նախկին` Yandex.Taxi) կորոնավիրուսից տուժած վարորդներին աջակցության հիմնադրամը մինչեւ 2021 թվականի ավարտը կշարունակի օժանդակության ծրագիրը՝ նոր պայմաններով ու կանոններով։

Այս պահի դրությամբ հիմնադրամից արդեն օգնություն է ստացել կամ սպասում է դրա հատկացմանը ավելի քան 50 վարորդ։

Այսուհետեւ օժանդակության հայտ կարող են ստանալ այն վարորդները, որոնք սկսել են համագործակցել Yandex Go-ի հետ 2020 թվականի հուլիսի 1-ից ոչ ուշ, նվազագույնը 15 ուղեւորություն են իրականացրել հիվանդությանը նախորդող 14 օրերի ընթացքում եւ ապահովել նվազագույն սահմանի միջին եկամուտ։

Օժանդակությունը սկսում է 30 000 դրամից, իսկ ամբողջական չափը կախված է վարորդի միջին եկամտից։

Հիմնադրամի աշխատանքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 8508

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW