Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են
16.12.2020 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://beincrypto.ru

Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների 2019-ի երրորդ եռամսյակում ենթարկվել է համակարգիչների օգտատերերի 1,84%-ը, Վրաստանում՝ 1,60%-ը, իսկ Ադրբեջանում՝ 1,98%։
Թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին գրոհել են հայաստանցի օգտատերերի համակարգիչների 1,35%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,23%, իսկ Ադրբեջանում՝ 1,26%։
2020-ի հուլիս-սեպտեմբերին թաքնված կրիպտոմայներներն ամենաշատը գրոհել են Աֆղանստանում (5,53%), Եթովպիայում (3,94%) եւ Տանզանիայում (3,06%) գտնվող օգտատերերին։
Տնային օգտատերերի եւ ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Գործող մայները հանգեցնում է օգտատիրոջ գործողություններին համակարգի արձագանքի նշանակալի դանդաղեցման, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը եւ տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, եւ էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։
Փորձագետները կրիպտոմայներներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս հետեւել մի շարք հիմնական կանոնների.
- զգուշությամբ վերաբերվեք հաղորդագրություններին եւ անծանոթների ուղարկած նամակներին կցված ֆայլերին (նիշք), մի շտապեք բացել դրանք,
- կանոնավոր կերպով կատարեք բոլոր կարեւոր ֆայլերի պահուստային պատճենում,
- կանոնավոր կերպով նորացրեք ձեր բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, կիրառեք հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ հայտնաբերում են խոցելիությունները, ինչպես նաեւ ներբեռնում եւ տեղադրում են դրանք փակող նորացումները,
- եթե դուք զբաղվում եք բիզնեսով, տեղադրեք պաշտպանական լուծումներ բոլոր համակարգիչներում եւ սերվերներում, որպեսզի միշտ ապահովվի ենթակառուցվածքի անվտանգությունը,
- կանոնավոր կերպով կատարեք կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգության աուդիտ՝ անոմալիաների հայտնաբերման համար,
- ուշադրություն դարձրեք հաքերների նաեւ այնպիսի պակաս ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները եւ նույնիսկ առեւտրի ավտոմատները, քանի որ դրանք նույնպես կարող են չարագործների կողմից օգտագործվել կրիպտոարժույթների մայնինգի համար,
- օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունները հայտնաբերելու համար կիրառեք հավելվածների կառավարման գործառույթը, իսկ աշխատանքային կայանների պաշտպանության եւ աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու համար՝ Default Deny տեխնոլոգիան։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: