PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում

28.04.2025 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#PowerFull #Fast Shift
«PowerFull» լիցքավորման սարքերի (power bank) վարձակալության ծառայությունը տեղափոխվել եւ գործում է բացառապես «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հավելվածում։

Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական փաուեր բենքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը, երբ նստում է մարտկոցը։

PowerFull-ի կայանները տեղակայված են Երեւանում ու Հայաստանի այլ քաղաքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Սեւանում, Իջեւանում եւ Վանաձորում։ Ընդհանուր առմամբ ծառայությունը գործում է 400-ից ավելի կետում՝ ռեստորաններ, սրճարաններ, առեւտրի կենտրոններ, ֆիթնես ակումբներ, գեղեցկության սրահներ, մետրոյի կայարաններ, միջոցառումների վայրեր եւ այլն։

Փաուեր բենքը վարձակալելու համար անհրաժեշտ է Fast Shift հավելվածի գլխավոր էջում սեղմել QR կոճակը եւ սքանավորել կայանի վրա պատկերված QR-ը։ Այսպես հնարավոր է պարզ ու արագ վերցնել բենքը եւ լիցքավորել սմարթֆոնը կամ այլ սարքերը։ Հատկանշական է, որ կարիք չկա կայանի մոտ սպասել՝ PowerFull-ը վերադարձնելու համար։ Կարելի է հանգիստ տեղաշարժվել եւ հավելվածի քարտեզում գտնել մեկ այլ կետ, որտեղ առկա է PowerFull-ի կայան, եւ բենքը հանձնել ամենամոտ ու հարմար վայրում։

«Մեր ընկերությունը մշտապես ձգտում է իր օգտատերերին ներկայանալ նոր ծառայություններով եւ հավելվածի ընդլայնված հնարավորություններով։ PowerFull-ի կայաններն ամենուր աչքի են ընկնում վերաբրենդավորված դիզայնով եւ պատրաստ են օգնության հասնել, երբ նստում է սմարթֆոնի մարտկոցը։ Այսպիսով միշտ կարելի է կապի մեջ մնալ ընկերների, հարազատների ու գործընկերների հետ եւ չանհանգստանալ լիցքավորման համար կարեւոր հանդիպումներից առաջ», - ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

PowerFull-ից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fast Shift հավելվածն ինչպես App Store-ից, այնպես էլ Play Market-ից։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1703
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW