Հայաստանի խոշորագույն գործատուներից Ակբա բանկը Career City Fest-ում ներկայացրել է ազատ հաստիքներն ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրել հարյուրավոր այցելուների։Բանկից հայտնել են, որ ազատ հաստիքները տարատեսակ են. տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետից մինչեւ սպասարկման ոլորտի աշխատակիցներ. «Ակբա բանկում սպասում են նպատակասլաց եւ եռանդուն նոր թիմակիցների, որոնք պատրաստ են ընկերության հետ ճանապարհն անցնել միասին»:«Ակբա թիմում սպասում ենք այն անձանց, ովքեր ունեն նոր գաղափարներ, հակված են նորարարության ու փոփոխության եւ ցանկանում են իրենց կարիերայում անել հաջորդ մեծ փոփոխությունը։ Այսօրվա գաղափարը, որի շուրջ մենք հավաքվել ենք, մասնագիտական աճն ու զարգացումն է, որը արտահայտվել է նաեւ մեր տաղավարում։ Այստեղ ենք ոչ միայն ներկայացնելու ընկերությունում առկա ազատ աշխատատեղերն ու կարիերայի նոր հնարավորությունները, այլ նաեւ փորձում ենք տրամադրել մասնագիտական խորհրդատվություն բոլոր նրանց, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան ու ունեն ոլորտի մասնագետի խորհրդատվության կարիք»,-նշել է Ակբա բանկի տաղանդների ներգրավման բաժնի ղեկավար Անի Պողոսյանը։Ակբա բանկն ունի շուրջ 1800 աշխատակից: Ընկերության ազատ հաստիքներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 2067