Հայաստանը մտադիր է հետեւողականորեն խթանել ԵԱՏՄ տնտեսական շահերը համաշխարհային շուկայում եւ նպաստել Միության դիրքավորմանը միջազգային ասպարեզում որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար ձեւաչափով: «Վստահ ենք, որ այսօր ընդունված «2021թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» եւ «Միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների մասին» փաստաթղթերը կարեւոր ներդրում կունենան այդ նպատակների իրականացման մեջ»,-ասել է վարչապը:Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ համակարգված էներգետիկ քաղաքականության մշակման անհրաժեշտությանը:«Համոզված ենք, որ Միության համար գազի ընդհանուր շուկայի ձեւավորումը Միության ներսում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Հայաստանն իր գոհունակությունն է հայտնում ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձեւավորման առաջին փուլի շրջանակում անցած ժամանակահատվածում Հանձնաժողովի եւ անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ: Կցանկանայի շեշտել երկրորդ փուլի կարեւորությունը, որի հիմնական արդյունքը պետք է լինի Միության համար ընդհանուր գազի շուկայի ձեւավորման համար ենթակառուցվածքային, տեխնոլոգիական եւ իրավական հիմքերի ստեղծումը: Այս կապակցությամբ մենք եւս մեկ անգամ համոզմունք ենք հայտնում, որ ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը կարեւոր հանգրվան կդառնա Միության գործունեության եւ ինտեգրացիոն տարածքի զարգացման համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 25.09.2020 | 09:38 Մինչեւ տարեվերջ Կուբան կարող է ստանալ ԵԱՏՄ առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություն նիստին մասնակցել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու նապատակով նիստին մասնակցել են նաեւ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը եւ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը: Tweet Դիտում՝ 2391