Մինչեւ տարեվերջ Կուբան կարող է ստանալ ԵԱՏՄ առընթեր դիտորդ պետության կարգավիճակ

25.09.2020 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #Կուբա #դիտորդ պետություն
Կուբային ԵԱՏՄ առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու որոշումը կարող է ընդունվել մինչեւ 2020թ. վերջ, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։

«Կարծում եմ, արդեն ընթացիկ տարում Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում կընդունի։ Հանձնաժողովն իր կողմից իրականացրել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի ներկայացնի այս հարցը մեր պետությունների ղեկավարների ուսումնասիրությանը։

Ցավոք, Կուբայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ փոխադարձ առեւտրի ծավալները դեռեւս մեծ չեն։ Ամենահաջողակ տարին 2018-ն էր՝ մոտ $420 մլն։ Առաջին հերթին, դա պայմանավորված է նրանով, որ ապրանքաշրջանառությունն իրականացվում էր հիմնականում Ռուսաստանի հետ (ընդհանուր ծավալից 95%-ը)։ Մեր հնարավորությունները զգալիորեն ավելի շատ են»,- հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Կուբայի փոխվարչապետ Ռիկարդո Կաբրիսաս Ռուիսի հետ հանդիպմանը։

«Դիտորդ պետության կարգավիճակը հնարավորություն կտա Կուբային ինտենսիվացնել փոխգործակցությունը ԵԱՏՄ երկրների հետ։ Համագործակցության համար հեռանկարային ոլորտներ կարող են հանդիսանալ արդյունաբերությունը, առողջապահությունը, էներգետիկան, տրանսպորտը, ագրովերամշակման համալիրը»,- իր հերթին ասել է ԵՏՀ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազյեւը։

ԵԱՏՄ առընթեր դիտորդ պետության կարգավիճակը հնարավորություն է տալիս երկրին հրավերով մասնակցել ԵԱՏՄ մարմինների նիստերին՝ առանց որոշումներ կայացնելու իրավունքի, ինչպես նաեւ ստանալ մարմինների կողմից ընդունված այնպիսի փաստաթղթեր, որոնք չեն պարունակում գաղտնի տեղեկատվություն։ Ներկայումս նման կարգավիճակ ունի Մոլդովան։
Դիտում՝ 4393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW