Նոր հնարավորություններ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով

10.12.2020 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Visa
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, բանկի քարտապաններին առաջարկում է օգտվել  մի շարք առավելություններից:

Մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Gold, Visa Platinum, Visa Signature и Visa Infinite պրեմիում դասի քարտապանները կարող են օգտվել gg տաքսի ծառայությունից եւ երթեւեկության դիմաց քարտով անկանխիկ վճարելիս՝ ստանալ  մինչեւ 400 դրամ զեղչ Երեւան քաղաքում եւ մինչեւ 250 դրամ զեղչ Գյումրի, Վանաձոր եւ Դիլիջան քաղաքներում յուրաքանչյուր ուղեւորության դիմաց:

Զեղչը տրամադրվում է հաճախորդին հավելվածում պրոմո ծածկագրի տեսքով՝ ուղեւորության դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում քարտով վճարում կատարելիս: Ակցիան գործում է մինչեւ 2021 թվականի ապրիլի 30-ը:
 
Բացի այդ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները մինչեւ 2021 թվականի ապրիլի 30-ը կարող են օգտվել նաեւ Menu.am առաքման ծառայությունից՝ առաքման համար վճարված գումարի ետ վերադարձի հնարավորությամբ: Պատվերի դիմաց  վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով՝ հաճախորդը կստանա առաքման գումարի ամբողջական ետ վերադարձ 24 ժամվա ընթացքում Menu.am հավելվածի իր հաշվին՝ բոնուսների տեսքով, որոնք հաճախորդը կկարողանա օգտագործել հաջորդող պատվերների ընթացքում։ Բոնուս ստանալու համար պատվերի դաշտում անհրաժեշտ է նշել #VisaMenu պրոմո ծածկագիրը: Յուրաքանչյուր ամսվա արդյունքում առավելագույն թվով պատվերներ կատարած հաճախորդները կպարգեւատրվեն բոնուսներով` 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով եւ կկարողանան օգտագործել այդ գումարը հավելվածի շրջանակներում:

Իսկ շոփինգի բոլոր սիրահարներին առաջարկում ենք իրականացնել իրենց «Ձմեռային շոփինգը» դարձյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով: Հայաստանի տարածքից www.aliexpress.com   կայքից  կամ AliExpress հավելվածով կատարած 2 ԱՄՆ դոլարից սկսած պատվերի դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով վճարելու դեպքում՝ հաճախորդը կստանա զեղչ 1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Յուրաքանչյուր քարտը մասնակցում է «Ձմեռային շոփինգ» ակցիային մեկ անգամ: Զեղչը չի տարածվում VISA Business քարտատեսակի վրա: Ակցիան գործում է մինչեւ 2021թ․ հունվարի 31-ը:

Առանց մասնաճյուղ այցելելու ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան դառնալու համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ:

Մանրամասն տեղեկություններ՝

- gg տաքսի ծառայության հատուկ առաջարկի եւ զեղչերի  վերաբերյալ կարելի է ստանալ այս կայքից,
- Menu.am  ակցիայի մասով կարելի է գտնել այս հղմամբ,  
- «Ձմեռային շոփինգ» ակցիայի պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ այս հղմամբ
կամ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5210
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW