Քննարկվել է 1000+ հիմնադրամի «ճանապարհային քարտեզը»

08.12.2020 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն (1000+) այն հիմնական գործիքն է, որով պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար զոհված, հաշմանդամություն ստացած եւ անհետ ճանաչված մեր զինվորների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը:

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետը նաեւ նշել է, որ կարեւոր է շահառուներին արագ ու արդյունավետ սպասարկելու նպատակով հիմնադրամի ռեսուրսների ավելացման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը:

«Մենք այսօր պիտի քննարկենք հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» եւ հասկանանք, թե այստեղ ինչ անելիքներ ունի կառավարությունը, ինչ անելիքներ ունի Կենտրոնական բանկը եւ ինչպիսի հարցեր են, որոնք մենք պետք է առաջիկայում լուծենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումները, որոնք միտված են հիմնադրամ ներգրավվող միջոցների ընդլայնմանը, շահառուների առջեւ ստանձնված պարտավորությունների արդյունավետ կատարմանը, բարերարների հետ աշխատանքին, կազմակերպչական խնդիրների լուծմանն ու կարգավորմանը:
Դիտում՝ 2077
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW