Հայաստանում կբացվի Ասիական զարգացման բանկի մշտական առաքելությունը

25.04.2008 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում կբացվի Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելություն##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ուսումնասիրել է Հայաստանի նախագահի կողմից ներկայացված “Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության հիմնման մասին” համաձայնագիրն ու տվել է իր դրական եզրակացությունը:

“Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության հիմնման մասին” համաձայնագիրը ստորագրվել էր ս.թ. հունվարի 23-ին Մանիլայում եւ հունվարի 30-ին Երեւանում:

Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսվում է համաձայնագրի վավերացումը Հայաստանի Ազգային Ժողովի կողմից:

Դիտում՝ 6612

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW