12-ամսյա գնաճը կազմել է 1.6%

04.12.2020 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սպառողական շուկա #գներ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 1.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.3%:

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.3%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.8%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.8% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում  2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.2% գնանկում, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 20.5% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ`1.9% գնաճ:

2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում արձանագրվել է 7.0%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.5% գնաճ:

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 26.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ:

Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.8% գնանկում, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.2%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գները 2020թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0.2%-ով, սուրճի, թեյի կակաոյի ապրանքախմբում գնանցվել է 0.1% գնանկում, իսկ մսամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.0%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.5%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ 0.1% աճ։

Այվազյան Աննա
Դիտում՝ 2734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW