Beeline-ը դարձավ Հայաստանի օլիմպիական թիմի գլխավոր հովանավորը

25.04.2008 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Beeline-ը դարձավ հայկական օլիմպիական թիմի գլխավոր հավոնավորը##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հովանավորչական շրջանակային համաձայնագիրն այսօր Երեւանում ստորագրել են Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանն ու “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրենի հանձնակատար Գեննադի Կալգաշկինը:

Համապատասխան հուշագիր են ստորագրել նաեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանն ու ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով ՙՎիմպելկոմ՚ ԲԲԸ գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը:

“Հայաստանի ԱՕԿ-ը շատ լուրջ աշխատանքներ է տանում` Պեկինի խաղերին հայ մարզիկներին լավագույնս նախապատրաստելու ուղղությամբ: Մենք ուրախ ենք, որ հենց Beeline-ն է ստանձնում մեր թիմի գլխավոր հովանավորի պատվավոր առաքելությունը”,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

“Օժանդակելով հանրապետության օլիմպիական թիմին` մենք ցանկանում ենք մեր լուման ներդնել Հայաստանի օլիմպիական շարժման, խոստումնալից մարզիկների զարգացման եւ առողջ ապրելակերպի քարոզչության մեջ: Բացի այդ, մասնակցելով այսպիսի վառ իրադարձությանը` մենք հնարավորություն ենք տալիս մեր բաժանորդներին նորովի ընկալել Beeline ապրանքանիշի էությունը: Ցանկանում ենք Հայաստանի օլիմպիական մարզիկներին միմիայն հաղթանակներ”,- հայտարարել է Դմիտրի Պլեսկոնոսը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ այսօրվա դրությամբ Պեկինի խաղերին մասնակցելու ուղեգիր են նվաճել ՀՀ 17 մարզիկներ: Նրանց թիվը կարող է ավելանալ` հաշվի առնելով հունիսին կայանալիք միջազգային վարկանիշային մրցաշարարերը:

Դիտում՝ 5974
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW