Կգործի տնտեսական հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ

02.12.2020 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բաբկեն Թունյան #ՓՄՁ #աշխատանքային խումբ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այսօր հանդիպել են հանձնաժողովին կից գործող ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ կառույցն առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները ներկայացնելու յուօրինակ հարթակ կդառնա:

Նա տեղեկացրել է, որ գործելու է նաեւ տնտեսական հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ, որի նպատակն է գործարարների առջեւ ծառացած խնդիրների հրատապ լուծումը:

ՓՄՁ ասոցիացիայի անդամները եւս կարեւորել են համագործակցության անհրաժեշտությունը՝ առաջարկելով առկա խնդիրների ամբողջական գույքագրում եւ, ըստ առաջնահերթության, հանդիպում-քննարկումների կազմակերպում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ շահութահարկին, պետական գնումներին վերաբերող օրենսդրական կարգավորումներին, տրանսպորտային ցանցի գործունեությանը, ճանապարհային բեռնափոխադրումներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ներդումներին վերաբերող հարցերին:
Դիտում՝ 3068

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW