ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին եւ Երեւանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) հիմնական առաքելությունը, մասնավորապես՝ գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Վահան Քերոբյանն ընդգծել է ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու կարեւորությունը։ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Ավստրիական զարգացման գործակալության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր քաղաքականության եւ օրենսդրական դաշտի մշակման հարցերով փորձագիտական խորհրդատվության եւ խորհրդատվական աջակցության վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարները։ Հուշագրով նախատեսվում է փորձագիտական եւ խորհրդատվական աջակցություն տրամադրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսության զարգացման քաղաքականության մշակման եւ օրենսդրական դաշտի բարելավման նպատակով՝ ապահովելով Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանները։ Tweet Դիտում՝ 4030