14 բանկեր եւ 1 վարկային կազմակերպություն ընդգրկվել են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակում
23.04.2008 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. 14 բանկեր եւ 1 վարկային կազմակերպություն ընդգրկված են## այսօր Երեւանում հրապարակված Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցուցակում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2008 թ. առաջին եռամսյակում Հայաստանի բանկային հատվածում խոշորագույն հարկատուն է եղել “Արդշինինվեստբանկը”: Բանկի վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 578 672.2 հազար դրամ:
Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցուցակում “Արդշինինվեստբանկը” զբաղեցնում է 22-րդ տեղը:
Ցուցակի 30-րդ տեղում “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագլիկոլ Բանկն” է, որը վճարել է 501 344.6 հազար դրամի հարկեր: 51-րդ տեղը զբաղեցնում է “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան Բանկը” (302 749.1 հազար դրամ):
Ցուցակում ընդգրկված են նաեւ. “Հայէկոնոմբանկը” (68-րդ տեղը, 221 927.9 հազար դրամ), “Կոնվերս բանկը” (73-րդ տեղը, 206 984.5 հազար դրամ), “ՎՏԲ-Հայաստան բանկը” (85-րդ տեղը, 174 611.8 հազար դրամ), “Յունիբանկը” (99-րդ տեղը, 154 507.5 հազար դրամ), “Ինեկոբանկը” (134-րդ տեղը, 112 835.3 հազար դրամ), “Անելիք Բանկը” (155-րդ տեղը, 99 465.6 հազար դրամ), “Պրոմեթեյ Բանկը” (188-րդ տեղը, 81 689.8 հազար դրամ), “Մելլաթ Բանկը” (195-րդ տեղը, 80 564.7 հազար դրամ), “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը (216-րդ տեղը, 71 716.4 հազար դրամ), “Արմսվիսբանկը” (228-րդ տեղը, 65 788.4 հազար դրամ), “Հայկական Զարգացման Բանկը” (281-րդ տեղը, 52 996.7 հազար դրամ):
Ցուցակի 259-րդ տեղում է գտնվում “Ֆինքա” ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որի վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 58 391.6 հազար դրամ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: