Հայրենիքի հրատապ կարիքների լուծման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ Վահե Կարապետյանը նվիրաբերել է 40 ավտոմեքենա, որից 35-ը՝ բեռնատար, իսկ 5-ը՝ խոհանոց-մեքենա:Նվիրատվության ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 35 մլն դրամ:Վահե Կարապետյանը ամերիկյան «AA Cater Truck» կորպորացիայի եւ «VAHE ENTERPRISES» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, հասարակական սննդի կազմակերպման, նորագույն տեխնոլոգիաների մշակման մասնագետ, բարերար:Նա կյանքի է կոչել բազմաթիվ բարեգործական նախագծեր։ 1974 թվականին, երբ արդեն կայացել էր որպես բիզնեսմեն, մասնակցել է Հոլիվուդում եկեղեցական, դպրոցաշինության աշխատանքներին։ Նախաձեռնել է Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցումը Հոլիվուդում եւ 850 աշակերտ ունեցող «Ռոզ եւ Ալեքս Փիլիպոս» վարժարանի քառահարկ շենքի շինարարությունը։ Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լաչինի Սուրբ Նահատակաց եկեղեցու կառուցմանը։ Հիմնել Է ճանապարհաշինական կազմակերպություն եւ կառուցել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Նախաձեռնել Է Ամարասի ճանապարհի կառուցումը։ Մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին։ Խոշոր նվիրատվություններով մասնակցում Է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոններին։ Tweet Դիտում՝ 2102