«Ուրալյան ավիաուղներ»-ը մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

30.11.2020 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ուրալյան ավիաուղներ»
Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ն այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան) - Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը:

Ինչպես հայտնել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի ծառայությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 5005

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW