Կոնվերս Բանկ. Միասին աջակցենք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

26.11.2020 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #1000+
Զինվորականներին՝ այդ թվում նրանց ապաքինմանը, նրանց ընտանիքների համար կյանքի պատշաճ պայմանների ապահովմանը աջակցությունը յուրաքանչյուրիս պարտքն է:

Այս գիտակցմամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով, որոնց նպատակը Բանկ-հաճախորդ համագործակցության շրջանակում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+) գումարների համալրում է:
 
Ինչպես նշված է բանկի պաշտոնական կայքում, դրանցից առաջինի շրջանակում նոյեմբերի 25-դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածի 1000+ հատուկ պլատֆորմի միջոցով  յուրաքանչյուր 1000 դրամ եւ ավելի փոխանցման համար բանկը հիմնադրամին հավելյալ կփոխանցի 1000 դրամ:
 
Կոնվերս Բանկն ակնկալում է նաեւ իր Վիզա վիրտուալ քարտապանների ակտիվ մասնակցությունը Սեւ ուրբաթին: Նոյեմբերի 27-ին՝ Սեւ ուրբաթին, բանկի Վիզա Վիրտուալ քարտերով  առցանց գնումների գործարքների ընդհանուր ծավալի 10 տոկոսի չափով գումար բանկը կփոխանցի 1000+ հիմնադրամին:
 
Ակցիաների մանրամասները հասանելի են 1000+ եւ Սեւ ուրբաթ հղումներով:
Դիտում՝ 2168

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW