ԵԱԶԲ. 2021թ. Հայաստանի տնտեսության աճը կկազմի շուրջ 5%

26.11.2020 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #Հայաստան #կանխատեսում
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսմամբ՝ 2021թ. Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,9%:

Այս մասին ասված է 2021թվականի համար այսօր հրապարակած ԵԱԶԲ մակրոտնտեսական կանխատեսման մեջ:

«Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի տնտեսությունները լրացուցիչ աջակցություն կստանան 2021 թվականին աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների հաշվին: Փոխանցումների ներհոսքի անկումը 2020 թվականին լրացուցիչ բացասական ազդեցություն ունեցավ այս երկրներում բնակչության եկամուտների եւ ներքին պահանջարկի վրա: Հաջորդ տարի փոխանցումների ծավալը կավելանա դոնոր երկրներում, առաջին հերթին Ռուսաստանում, տնտեսական ակտիվության վերականգնման ֆոնին: ԵԱԶԲ հաշվարկներով՝ 2021թ. տրանսֆերտների գործոնը կապահովի Հայաստանի ՀՆԱ-ի աճի շուրջ 0,5 տոկոսային կետը»,- ասված է կանխատեսման մեջ:

ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ 2020թ. Հայաստանում տնտեսությունը կկրճատվի 6,4% -ով:
Դիտում՝ 4692

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW