«Ավրորան» հայտարարել է միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին

26.11.2020 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ավրորան» #Արցախ #օգնություն
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է անմիջական օգնություն տրամադրել պատերազմի ընթացքում տուժած Արցախի բնակչությանը Հայաստանում եւ Արցախում:

Արդեն հաստատվել է 20 նախագիծ՝ ընդհանուր 102 մլն դրամ ($200 հազ/) բյուջեով: Նախագծերն իրականացվում են բարեգործական հիմադրամների, ինչպես նաեւ տեղերում աշխատող պետական կազմակերպությունների հետ համատեղ:

Հայտերն ընդունվում են info@auroraprize.com էլ. հասցեով:  

«Ավրորան» նաեւ հայտարարել է այս ուղղությամբ աշխատանքային հիմնական սկզբունքների եւ #AraratChallenge շարժման միջոցով նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին:

Ֆինանսական աջակցության հայտերից եւ նվիրատվություններից բացի, ընդունվում են նաեւ կամավորության եւ փորձագիտական օգնության տրամադրման մասին առաջարկներ, ինչպես նաեւ նրանցից օգնություն ստանալու անհրաժեշտության մասին դիմումներ:

Դեկտեմբերի 1-ին կհայտարարվի կամավորական ուղղվածության նախագծերի առաջին ցուցակը:
Դիտում՝ 9242

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW