Երեւանի Ամանորի բյուջեի 100 մլն դրամը կուղղվի Ստեփանակերտին

24.11.2020 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի քաղաքապետարան #Ստեփանակերտ #օգնություն
Երեւանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն որոշմամբ բյուջեից եւս 100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին։

Այդ նպատակով 2020թ. բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեււավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի՝ թիրախավորման հետեւանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների վերականգնողական հիմնարար աշխատանքների իրականացմանը։

«Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման գործում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին գումարված արտահերթ նիստում եւս որոշում կայացվեց համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացնել Ստեփանակերտին՝ նախատեսվող հիմնարար բնույթի աշխատանքների իրականացման համար»,- ասված է Երեւանի քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Դիտում՝ 1895

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW