«Հայաստան» հիմնադրամը ՀՀ կառավարությանը նվիրաբերել է շուրջ 52,7 մլրդ դրամ
24.11.2020 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն

Ինչպես նշել են ՀՀ ֆինանսների նախարարությունում, Հիմնադրամի կողմից ՀՀ-ին նվիրաբերության պայմանագրերի հիման վրա փոխանցված գումարն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական գանձապետական հաշվին:
Նվիրաբերության գումարն օգտագործվել եւ բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական եւ առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը Հայաստանի 2020թ.պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020թ. դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. դրամ:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: