«Հայաստան» հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը

18.11.2020 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #«Հայաստան» հիմնադրամ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը դեռեւս ծախսված չէ, իսկ մի մասը նվիրաբերվել է կառավարությանը:

«Այս իրավիճակում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը եւ ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում: Բոլորիս համար հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ծախսերի նախապատվություններ որոշելը ամենակարեւոր հարցն էր, եւ, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական եւ ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշեցինք քննարկել միասին եւ իրականացնել համագործակցելով»,- Ազգային ժողովում տեղեկացրել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը խոսքով՝ հիմնադրամը մոտ ժամանակներս մանրամասն կներկայացնի ծախսերի ուղղությունները:


Ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում որոշակի օժանդակություն տալ Հայաստանի բյուջեին՝ նույնանպատակ ծախսերի (սոցիալական, առողջապահական, ենթակառուցվածքներ եւ այլն) իրականացման գործընթացը մեկտեղելու նպատակով:
Դիտում՝ 3095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW