«Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում նոր ներդրումներ են սպասվում

24.11.2020 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #«Գառնի Լեռ» #«Արսենալ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում եւ նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական եւ մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին եւ զարգացման հնարավորություններին: Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը եւ մարտագլխիկները:  

Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային եւ ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ եւ հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։

Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու եւ ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները:

Վարչապետը կարեւորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը եւ տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային եւ զինատեսակների ընդլայնման առումներով:
Դիտում՝ 3408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai