Արցախը պատրաստ է հոգալ իր անօթեւան քաղաքացիների ծախսերը

20.11.2020 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արայիկ Հարությունյան #Արցախ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Հայաստանի այն տնտեսվարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթեւան ընտանիքներին, եւ խնդրել «շարունակել արցախցիներին պահել իրենց հարկի տակ»:

«Արցախի եւ Հայաստանի կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազմյան ծանր շրջանի հետեւանքները վերացնելու եւ անօթեւան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այդ ամենը կյանքի կոչելու համար պահանջվում է որոշակի ժամանակ։

Շնորհակալություն հայտնելով այս ողջ ընթացքում ցուցաբերած անշահախնդիր աջակցության ու պատրաստակամության համար եւ շատ լավ հասկանալով ստեղծված դժվար իրավիճակը նաև հյուրընկալ սուբյեկտների համար՝ արցախցիների կեցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ սննդով ապահովումը Արցախի կառավարությունը պատրաստ է վերցնել իր վրա:

Կառավարության կողմից լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբը (ք. Երեւան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065): Խնդրում եմ կառույցի հետ կազմակերպել բոլոր քննարկումները՝ նշված խնդիրներին օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով»,- նշել է Արցախի նախագահը:

Բնակարաններից զրկված եւ ժամանակավորապես ՀՀ տեղափոխված այն արցախցիներին, ովքեր կեցության հետ կապված խնդիրներ կունենան, Արայիկ Հարությունյանը հորդորել է եւս դիմել օպերատիվ շտաբ:
Դիտում՝ 1617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW