Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի

17.11.2020 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնում է, որ մինչ օրս Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է:

«Ստեղծվել է ուղեցույց, համաձայն որի համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրականացնում են միջոցառումներ՝ ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանիների, ինչպես նաեւ մսեղիքի տեղաշարժը վերահսկելու եւ բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, պետական պատվերի շրջանակներում, իրականացվում են տեղափոխված կենդանիների պատվաստման աշխատանքներ: Կենդանիներն անցնում են նաեւ հետազոտություն բրուցելոզ հիվանդության նկատմամբ:

Իրականացվում են նաեւ վերահսկողական աշխատանքներ հանրապետության իրացման ցանցում՝ բացառելու համար չստուգված մսեղիքի վաճառքը»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1832

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW