Թվերի ուժը. 1000+ հիմնադրամը հանդես է եկել ուղերձով

17.11.2020 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (1000+) տնօրեն Վարուժան Ավետիքյանը օրերս կոչ էր արել ու խնդրել, որ 1 միլիոն մարդ ամսական 25,000 դրամ կամ 50 դոլար/եվրո նվիրաբերի 1000+ հիմնադրամին:

Այս կապակցությամբ Հիմնադրամը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասված է.

«Այս պահին այդ կոչին միացել է հարյուր հոգի: Անչափ շնորհակալ ենք: Թվում է թե 1 միլիոնը մեծ թիվ է: Ոչ: Որպեսզի 1 միլիոն մարդ ամեն ամիս, կանոնավոր նվիրաբերություն անի մեր սուրբ հայրենիքը պաշտպանած հերոսների ընտանիքների բարօրության համար, ընդամենը անհրաժեշտ է 215 մարդ, ովքեր ոչ միայն կնվիրեն այդ գումարը, այլեւ իրենց հերթին կհամոզեն եւս 5 հոգու, որոնք իրենց հերթին կհամոզեն եւս 5 հոգու եւ որոնք էլ իրենց հերթին կհամոզեն եւս 5 հոգու եւ այդպես շարունակ: Այս թիվը հնչեցնում ենք հաշվի առնելով 70% ձախողման հավանականությունը:

Խնդրում ենք չվհատվել, այլ զինվել համբերությամբ, հաստատակամությամբ ու համոզել: Մենք անպայման գտնելու ենք այդ 999,900 հոգուն: Չանելու շքեղությունը չունենք»:
Դիտում՝ 1695
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW