Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի մեր երկիրը հզոր դարձնելը, եւ ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը:Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մշակույթի եւ մարզական ոլորտի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:Անդրադառնալով առաջ շարժվելու բանաձեւին, նախագահը մասնավորապես ասել է. «Առաջ գնալու ճանապարհը շատ պարզ է: Սովորենք չստել ինքներս մեզ, ճշմարտության աչքերին նայենք, եթե 10 դրամ ունենք, ասենք՝ 10 դրամ ունենք, այլ ոչ թե ասենք՝ 1000 ունենք: Եթե այսօր տեսնում ենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, եկեք ասենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, ամեն ինչ պետք է անենք, որ 10 տարի հետո մեր բանակը լինի ցանկացած երկրի բանակից ավելի հզոր: Ոչ միայն մեր բանակն ենք կառուցելու, այլեւ՝ մեր տնտեսությունը: Մենք պետք է կառուցենք հզոր հայրենիք, եւ դրա բաղադրիչներից մեկը հետեւյալն է՝ իրավունք չունենք իրար խաբել, ներկայացնել ցանկալին որպես իրականություն: Լինենք կարգապահ, հարգալից իրար հանդեպ: Կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին՝ հետեւեք մեր ժողովրդի օրինակին: Ռազմի դաշտում զինվորները նայո՞ւմ են՝ ով որ կուսակցությունից է: Ո՛չ: Ռազմի դաշտում բոլորս մի բանի կողմնակից էինք՝ հայրենիքի, մեր ժողովրդի»: Tweet Դիտում՝ 2748