Սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքները կստանան առաջին հատուցումները

05.11.2020 | 20:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+) սկսում է առաջին հատուցումների տրամադրումը սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին։

Հատուցումները կատարվելու են անկանխիկ եղանակով` Հիմնադրամի կողմից շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվեհամարներին:



«Հայտնում ենք նաեւ, որ մեր ստեղծման օրվանից մեզ հետ համագործակցող Կոնվերս Բանկը, Հայբիզնեսբանկը եւ Արցախբանկը մեզ եւ մեր շահառուներին սպասարկում են անվճար: Ավելին, մեզ հետ կնքված պայմանագրերի շրջանակում այս բանկերը մեր շահառուներին տրամադրում են ավանդների բարձր տոկոսներ ու հաշիվների սպասարկման ավելի արտոնյալ պայմաններ:

Մեր շահառուները մեր բոլորի հոգածության ներքո են»,- նշել են Հիմնադրամում:
Դիտում՝ 2710

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW