«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան մեկնարկում է վեբինարների շարք, որի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+): «Թվային նորարարությունները ֆինանսներում» առաջին վեբինարի նպատակն է՝ ներկայացնել թվային տեխնոլոգիաների նորարարությունները, նրանց օգտագործման առավելությունները եւ ռիսկերը ֆինանսական սեկտորում։ Վեբինարի արդյունքում մասնակիցները կիմանան՝ - որոնք են թվային նորարարությունների առավելություններն ու ռիսկերը, - ինչ գիտելիքներ եւ հմտություններ է անհրաժեշտ ժամանակակից ֆինանսիստներին, հաշվապահներին եւ աուդիտորներին, որպեսզի լինեն մրցունակ եւ արժեք ստեղծող, - ինչ ռազմավարություն պետք է որդեգրեն ընկերությունները թվային նորարարությունները ներդնելիս, եւ ինչպիսին կարող են լինել ժամանակին համընթաց չքայլելու հետեւանքները։ Վեբինարի ընթացքում արծածվելու են հետեւյալ թեմաները՝ - Մեծ տվյալներ (Big data) եւ տվյալների վերլուծություն (Data analysis), - Տվյալների գիտություն (Data science) եւ մեքենայական ուսուցում (Machine learning), - Խորը ուսուցում (Deep learning) եւ արհեստական բանականություն (Artificial intelligence), - Ռոբոտական գործընթացների ավտոմատացում (Robotic process automation), - Վիրտուալ իրականություն (Augmented reality): Վեբինարին կարող են մասնակցել Ֆինանսների, հաշվապահության եւ աուդիտի ոլորտում աշխատող մասնագետներ: «Թվային Նորարարությունները Ֆինանսներում» վեբինարը կանցկացվի ս.թ. նոյեմբեր 8-ին, ժամը 12։00-ին, տեւողությունը՝ 2։30 ժամ: Մասնակցության արժեքն է 5 000 դրամ: Վեբինարը կվարի Մարիամ Բեջանյանը: Վեբինարի գրանցման հայտը հասանելի է այս հղումով:«Այս օրհասական պահին մեզանից յուրաքանչյուրը փորձում է իր առավել աջակցությունը ցուցաբերել եւ ուղղակի կամ անուղղակի ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության եւ բանակի ամրության համար։ «Այ Էյ Բի»-ի դասախոսական կազմը սիրով միացավ մեր այս նախաձեռնությանը՝ յուրաքանչյուրն առաջարկելով իր գիտելիքներով եւ փորձով կիսվել որեւէ արդիական թեմայի շուրջ։ Աջակցելով զինվորներին սահմանին եւ վերապատրաստելով մասնագետներին երկրում`մենք կերտում ենք հզոր Հայրենիք»,- նշել է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 2220