ՀՀ-ն Սերբիայի տնտեսական տարածքում բարենպաստ պայմաններ կստեղծի

05.11.2020 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ասել է, որ 2021թ. ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի մասին գոտու համաձայնագիրը։

Այս մասին նախախարն ասել է ԱԺ տարածաշրջանային, եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների նիստի ժամանակ։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ մինչ այժմ Միության անդամ երեք երկրներ՝ ՌԴ-ն, Բելառուսը եւ Ղազախստանը ունեին ազատ առեւտրի համաձայնագրեր Սերբիայի հետ, եւ Հայաստանը՝ միանալով արտոնյալ ռեժիմին, Սերբիայի տնտեսական տարածքում հնարավորություն կունենա առեւտրի համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ։

«Միացման գործընթացում մենք ունեցել ենք որոշակի քվոտային առանձնահատուկ կարգավորումների հնարավորություն, մեզ համար առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորվել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով մրցունակ է Հայաստանը։ Դրանք ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրանքի համար արտահանման պայմաններն են»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Նա նաեւ նշել է, որ հաջորդ տարվանից ուժի մեջ կմտնի եւ շոշափելի արդյունքներ կտա ԵԱՏՄ եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների մասին համաձայնագիրը։
Դիտում՝ 1543
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW