Միասին հանուն բանակի. IDBank-ի աշխատակիցների նախաձեռնությունը

04.11.2020 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
Այսուհետ IDBank-ի յուրաքանչյուր աշխատակից ինքն է որոշում, թե քանի 1000 դրամ կփոխանցի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ։

Բանկի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով՝ անընդմեջ բազմաթիվ դիմումներ էին ստացվում. աշխատակիցները ցանկանում էին ավելացնել իրենց կողմից փոխանցվող ամսական գումարները։ «Ուստի որոշեցինք մեր բոլոր աշխատակիցների կարծիքը լսել. արդյունքում ստացանք հպարտության, պարծանքի արժանի պատկեր. աշխատակիցները որոշեցին կրկնապատկել, քառապատկել, անգամ տասնապատկել ու հիսնապատկել իրենց ամսական ներդրումները»,- ասել է Մարիանա Էդիլյանը։

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ իրենց նպատակն է, որ նախաձեռնությունը վարակիչ լինի նաեւ գործընկեր կազմակերպությունների համար։

«Բանկը շարունակում է հանդես գալ ոչ միայն սեփական նախաձեռնություններով, այլ նաեւ ակտիվորեն ներգրավվել արդեն առկա ծրագրերում։ «Մենք ենք մեր սահմանները. բոլորս հանուն Արցախի» արշավի շրջանակում IDBank-ը Իդրամի հետ համատեղ 100 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին, 13 մլն դրամ էլ փոխանցվել է բանկի աշխատակիցների կողմից։ Բացի այդ, «Մի դրամի ուժ»-ի 2-րդ ծրագրի արդյունքում կուտակված ամբողջ գումարը՝ 2.521.255 դրամ, եւս փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ։ Ավելին՝ «Մի դրամի ուժի» ներկայիս ու, կարծում եմ, նաեւ առաջիկա ծրագրերի ընթացքում հավաքված ամբողջ գումարը եւս կուղղվի Արցախին։ Բանկը մասնակցել է նաեւ սահմանամերձ հոսպիտալների համար անհրաժեշտ բուժսարքավորումների ու զինվորների համար առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերմանը։ Մենք փորձում ենք աջակցել նաեւ Հայաստանում գտնվող արցախցիներին»,-ասել է Տաթեւիկ Վարդեւանյանն ու հավելել, որ բացի բարեգործական նախաձեռնություններից` IDBank-ը շարունակում է նաեւ ամբողջ թափով իրագործել իր զարգացման ռազմավարությունը, քանի որ տնտեսության եւ դրա յուրաքանչյուր միավորի կայունությունն ու բնականոն գործունեությունն են նաեւ մեր հաղթանակի գրավականը։

 «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաեւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին գումար նվիրաբերել հնարավոր է Idram հավելվածի, IDBank-ի եւ Idram-ի տերմինալների միջոցով՝ սեղմելով համապատասխան պատկերի վրա։ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով։



#Աշխատում_ենք_որ_հաղթենք
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9815
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW