Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ եւ օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք Հայաստանում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ եւ այցելելու են նաեւ Արցախ:Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր Սփյուռքում ջանքեր են ներդրել Հայաստանին, Արցախին աջակցելու համար: «Եթե ցանկանում եք ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին՝ կառուցելու, այլ ոչ թե պատերազմի համար, դա արեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Սփյուռքի ներուժը շատ ավելի մեծ է: Մեզ անհրաժեշտ է կազմակերպվածություն, կարգապահություն, նվիրվածություն, քանի որ մյուս բոլոր բաղադրիչներն առկա են: Հույս եմ հայտնում, որ այս պատերազմը հաղթելով, մեր հայրենիքը պաշտպանելով եւ թույլ չտալով եւս մեկ ցեղասպանության իրականացում մենք վերջապես կհասկանանք Սփյուռքի ուժը, որը ներառում է նաեւ Հայաստանի եւ հայերի բարեկամներին: Մենք ունենք նաեւ իսկական ընկերների աջակցությունը, որոնք հայեր չեն, սակայն մեզ հետ կիսում են մարդկային արժեքները: Մեր դեպքում պատերազմի հաղթանակը ագրեսիա չէ, ուրիշների հողը զավթել չէ, դա մեր, ձեր տան պաշտպանությունն է:Օգնեք մեզ պաշտպանել մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր հավատքը, մեր ժառանգությունը»,- նշել է Արմեն Սարգսյանը: Tweet Դիտում՝ 1514