Նախարար. 2021-ի նպատակը մրցունակության եւ արտադրողականության աճն է

03.11.2020 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #2021 պետբյուջե
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ տնտեսական քաղաքականության մեջ 2021թ. նպատակը մրցունակության եւ արտադրողականության աճն է լինելու:

«Տնտեսության մրցունակության բարձրացման տեսանկյունից կառավարության կողմից կարեւորվել է արտադրողականության աճը, որի հիմքում պետք է լինեն տեխնոլոգիաների կլանման եւ կարողությունների զարգացման միջոցառումները մասնավոր հատվածում: Հատուկ ուշադրության է արժանանալու օտարերկրյա ներդրումների ուղղությամբ տարվող աշխատանքը»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նշել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանն ասել է, որ 2021-ին էկոնոմիկայի նախարարության աշխատանքը 5 հենասյուների վրա է հիմնված լինելու.

1. Մրցունակ, առավել արտադրողական եւ տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման թիրախավորում:

2. Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի ակտիվության բարձրացում, որի շնորհիվ հնարավոր պետք է դառնա ավելի ներառական տնտեսական աճը:

3. Գործարար միջավայրի շարունակական բարելավում, որը կազմակերպությունների համար ավելի պարզ միջավայր ստեղծելու եւ ավելի արագ տնտեսական զարգացում ապահովելու նախապայման է լինելու:

4. Զբոսաշրջային ուղղության զարգացում:

5. Գյուղատնտեսության ոլորտի զարգացում:

Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2021-ի պետական բյուջեն նախարարության համար նախատեսում է ընդհանուր առմամբ 18,4 մլրդ դրամի ֆինանսավորում:
Դիտում՝ 1680
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW