“Ավանգարդ Ինվեստը” հայտարարել է իր վարկային ծառայությունների տրամադրման մեկնարկի մասին

18.04.2008 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ավանգարդ Ինվեստ” ունիվերսալ վարկային## կազմակերպությունը հայտարարել է իր վարկային ծառայությունների տրամադրման մեկնարկի մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Ավանգարդ Ինվեստում”, առեւտրային եւ սպառողական վարկերը կտրամադրվեն մինչեւ 3 տարի ժամկետով` 18-22% տարեկան տոկոսադրույքով: Ընկերությունը նաեւ տրամադրում է հիփոթեքային վարկեր` բնակելի եւ առեւտրային նշանակության անշարժ գույքի վերանորոգման նպատակով` տարեկան 15-18% տոկոսադրույքով:

“Ավանգարդ Ինվեստը” նաեւ իրականացնում է “Ավանգարդ Մոթորսի” կողմից Հայաստանում ներկայացված Mercedes-Benz ապրանքանիշի մեքենաների ավտովարկավորում` տարեկան 11% տոկոսադրույքով եւ մինչեւ 3 տարի մարման ժամկետով:

Դիտում՝ 6927

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW