Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.6%-ով
30.10.2020 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ /


ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 0.5%-ով, իսկ շինարարության ծավալը նվազել է 15.7%-ով:
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 11.4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11.7%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 1.5%-ով:
Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 0,9% եւ 1.8%-ով:
2020թ. հունվար-սեպտեմբերին 2019թ. հունվար-սեպտեմբերի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 4.7%-ի չափով (պետական՝ 7.4%, ոչ պետական՝ 3.2%):
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակատատվածում նվազել է 10.5%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 13.7%-ով:
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: