ONEArmenia-ի ջանքերով ավելի քան $6 մլն կուղղվի համազգային շարժմանը

30.10.2020 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ONEArmenia #«Հայաստան» հիմնադրամ
ONEArmenia-ի կողմից իրականացված #RockForArtsakh նախաձեռնության արդյունքում ավելի քան $6 մլն կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ գործընկեր Armenia Fund-ին։
 
«ONEArmenia, Դուք արեցիք անհավանականը, մեր հայրենակիցների նվիրատվություններով հատեցինք $3 մլն-ի շեմը, որը կրկնապատկված՝ այսինքն ավելի քան $6 մլն ուղարկվում է Armenia Fund-ին։ «Հայաստան» հիմնադրամի ողջ անձնակազմն իր խորին շնորհակալությունն է հայտնում ձեր ֆանտաստիկ թիմին #RockForArtsakh  հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»:


«Երաժիշտներն Արցախի համար» խաղաղության առցանց համերգը կայացել էր հոկտեմբերի 28-ին՝ ONEArmenia–ի սոցիալական հարթակներում: Նախապես հայտարարվել էր, որ համերգի ընթացքում ստացված նվիրատվությունները կրկնապատկվեն եւ կուղղվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Դիտում՝ 11311

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW