«Ապավեն»-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում «Հայաստան» հիմնադրամին

29.10.2020 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ապավեն» #«Հայաստան» հիմնադրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը նույնպես միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային շարժմանը՝ 65 միլիոն դրամ նվիրաբերելով Հիմնադրամին:

Բացի դրամական օգնությունից, «Ապավեն» ընկերությունը նաեւ անվճար հիմունքներով Արցախ է փոխադրում Հիմնադրամի մարդասիրական օգնությունը:

«Ընկերության համահիմնադիր եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»,- նշել են Հիմնադրամում:
Դիտում՝ 7458

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW