Էդուարդո Էռնեկյանը հանդես է եկել ուղերձով

28.10.2020 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էդուարդո Էռնեկյան #ուղերձ
Հայտնի գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանը հանդես է եկել ուղերձով, որում իր երախտագիտությունն է հայտնել Արմենիա Միջազգային Օդանավակայաններ, Կոնվերս Բանկ, Կարաս Գինիներ եւ Զվարթնոց Հենդլինիգ ընկերությունների աշխատակիցներին, ովքեր թիկունքում թողնելով ընտանիքները, որպես կամավոր պաշտպանում են Հայրենիքը:

«Հայաստանը եւ Արցախը կրկին ենթարկվել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ադրբեջանական բանակը, մինչեւ ատամները զինված լինելով նորագույն ռազմական տեխնոլոգիաներով եւ ներգրավելով վարձկանների, դաժանաբար հարձակվել է հայ խաղաղ բնակչության վրա։ Վերջինների միակ ելքը հերոսական պայքարն է եւ հարձակումների հետմղումը՝ զոհելով ամենաթանկը՝ երիտասարդների կյանքը։

Մեր խորին հարգանքն ենք հայտնում նաեւ այն աշխատակիցներին, ում ամուսինները եւ որդիները մարտեր են մղում առաջնագծում՝ ամեն վայրկյան վտանգելով իրենց կյանքը: Մեր հավերժ երախտիքը՝ այս նվիրումի համար։

Աղոթում ենք ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի եւ խաղաղության հաստատման համար: Աղոթում ենք, որ բոլորը անվտանգ վերադառնան տուն»,-ասված է ուղերձում:

Հիշեցնենք, որ Էդուարդո Էռնեկյանը $3,5 մլն է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Սա անհատ բարեգործների կողմից նվիրաբերված ամենամեծ գումարն է:
Դիտում՝ 7548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW