Էդուարդո Էռնեկյանը եւս $3,25 մլն կնվիրաբերի համահայկական շարժմանը

27.10.2020 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էդուարդո Էռնեկյան #համահայկական հիմնադրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Մենք ենք մեր մասմանները» համահայկական շարժման մեկնարկից ի վեր հայտնի գործարար եւ բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Էռնեկյանը նվիրաբերել է $250 000 գումար` իր կազմակերպությունների կողմից:

«Այսօր Էդուարդո Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներդնել եւս $3,25 մլն համահայկական համախմբման գործին, որից $1 մլն-ը կփոխանցվի hիմնադրամի հաշվեհամարին անմիջապես, իսկ մնացած $2,25 մլն-ը գալիք երկու շաբաթվա ընթացքում: Այս գումարը, որը կազմում է $3,5մլն, անհատ բարեգործների կողմից նվիրաբերված ամենամեծ գումարն է»,- հայտնում են Հիմնադրամից:

Սեպտեմբերի 27-ից սկսած`անհատները եւ կազմակերպությունները կատարել են ավելի քան $150 մլն-ի նվիրաբերություն աշխարհի 73 երկրից:
Դիտում՝ 7651

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW