IDBank-ը Ռուսաստանից Հայաստան փոխանցումների նոր՝ մատչելի տարբերակ է առաջարկում

27.10.2020 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #IDpay
IDBank-ը ռուսական «Վճարային Ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии») ընկերության հետ համատեղ հայտարարում է IDpay նախագծի մեկնարկի մասին:

IDpay-ը բջջային հավելված է, որը թույլ է տալիս կցել VISA, Mastercard եւ MИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ եւ իրականացնել IDBank-ի հաճախորդների քարտերի/ հաշիվների ակնթարթային համալրում հեռախոսահամարով: Այս պահին փոխանցումներն իրականացվում են ռուբլով:

«IDpay բջջային հավելվածի միջոցով IDBank-ի հաճախորդին դրամական ակնթարթային փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է հասցեագրքից ընտրել կամ ձեռքով մուտքագրել ստացողի բջջային այն հեռախոսահամարը, որը կցված է IDBank-ի քարտին կամ հաշվին: Գործարքը տեւում է վայրկյաններ. ավելի արագ, քան դուք կհասցնեիք ստացողին զանգահարել»,- ասել է IDBank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը:

IDBank-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ IDpay-ն այս պահին ամենաշահավետ միջոցներից մեկն է Ռուսաստանից Հայաստան փոխանցումներ կատարելու համար։

«Հաշվի առնելով Հայաստանում եւ Արցախում հայտարարված ռազմական դրությունը եւ Ռուսաստանից նվազագույն սակագներով փոխանցումների նկատմամբ հատուկ պահանջարկը՝ գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ հատուկ արշավի շրջանակում մինչեւ 2020թ. ավարտը IDpay հավելվածով փոխանցումները կատարվեն ընդամենը 0,5% միջնորդավճարով։ Սա պրոդուկտը դարձնում է ոչ միայն շատ հեշտ ու հարմար, այլեւ՝ շահավետ»,- ավելացրել է Տաթեւիկ Վարդեւանյանը:

«Մենք ուրախ ենք մեր հաճախորդներին տրամադրել Ռուսաստանից միջոցներ ստանալու առավել տեխնոլոգիական եւ հարմարավետ միջոց, ընդ որում նվազագույն միջնորդավճարով, ինչը հատկապես պահանջված է ներկայումս։ Գումարը ստանալով անմիջապես իր քարտին կամ հաշվին՝ հաճախորդը կարող է ճկուն կառավարել իր միջոցները, այդ թվում` Idram հավելվածի եւ IDBanking.am առցանց հարթակի լայն հնարավորությունների միջոցով: Միջոցները քարտին /հաշվին մուտքագրվելու են համապատասխան արժույթով ավտոմատ փոխարկմամբ՝ բանկի թվային հարթակի ընթացիկ փոխարժեքով, որը ՀՀ բանկային համակարգում ամենաշահութաբերն է»,- նշել է  IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը՝ ավելացնելով, որ հեռախոսահամարով միջոցներ ստանալու համար IDBank-ի հաճախորդները ցանկացած պահի կարող են հեշտությամբ կցել կամ փոխարինել իրենց բջջային հեռախոսահամարին կցված քարտը կամ հաշիվը IDBanking.am կայքի «Հաշիվներ» բաժնում։

«Առայժմ IDpay հավելվածում նույնականացում անցնել եւ փոխանցում կատարել կարող են միայն ՌԴ քաղաքացիները, բայց շուտով ծառայությունը հասանելի կլինի նաեւ ՀՀ քաղաքացիների համար։ Բացի նշված զարգացումներից՝ մենք աշխատում ենք նաեւ հավելվածի ֆունկցիոնալությունն ընդլայնելու ուղղությամբ», - ասել է «Վճարային ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии» (ООО «УПТ») ընկերության գործառնական տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը:

Ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են նաեւ, որ համագործակցության շրջանակում IDpay հավելվածով մոտ ապագայում հնարավոր կլինի կատարել նաեւ փոխանցումներ ՀՀ-ից ՌԴ։

IDpay-ը գործում է «Սովկոմբանկ» ՓԲԸ-ի հարթակում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 22791
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW