KFW բանկային խմբի անդամը դարձավ “Ինեկոբանկի” բաժնետեր
17.04.2008 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “Ինեկոբանկն” այսօր հայտարարել է իր բաժնետերերի կառուցվածքում տեղի ունեցած փոփոխության մասին##:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, բանկի նոր բաժնետեր է դարձել գերմանական KfW բանկային խմբի անդամ DEG (Deutsche Investitions und Entwicklunsgesellschaft mbH) ընկերությունը, որը մարտի 10-ին ShoreCap International-ից ձեռք է բերել “Ինեկոբանկի” բաժնետոմսերի 13.5%-ը:
“Ինեկոբանկի”` DEG-ի հետ համագործակցության հիմքը դրվել էր 2007 թվականին, երբ բանկը գերմանական ընկերությունից ստացավ $7 մլն վարկ` փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման եւ հիփոթեքային վարկավորման համար:
“Ինեկոբանկի” գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանի գնահատմամբ, “DEG-ը մեզ համար ռազմավարական գործընկեր է, իսկ միջազգային գործընկերների կողմից բանկի կապիտալի մեջ միջոցներ ներդնելու պատրաստակամությունը վկայում է վստահության մասին մեր շարունակական աճի հեռանկարների հանդեպ”:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: