«Հայաստան» հիմնադրամը մեկնարկում է 50PLUS շարժումը

22.10.2020 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ #50PLUS
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հայտարարել է համահայկական նոր շարժման մեկնարկի մասին, որը կրում է 50PLUS անվանումը։

Իր խոսքով՝ նոր շարժման գաղափարը կայանում է նրանում, որ օգնությունը լինի ոչ միայն միանվագ, այլեւ ամսական նվիրաբերությունների տեսքով՝ Հիմնադրամի կայքում գրանցվելու եւ յուրաքանչյուր ամիս որոշակի գումար նվիրաբերելու հնարավորությամբ։

«Այս շարժումը ինքնաբուխ կերպով սկսվել է տարբեր երկրների հայ համայնքներում. մեր հայրենակիցները մեզանից անընդհատ պահանջում են, որպեսզի իրենց տրվի այդ հնարավորությունը։ Պատկերացրեք, եթե շարժմանը միանա 1 միլիոն մարդ եւ որպես չափանիշ դիտարկվի 50 դոլար գումարը, ապա ամեն ամիս Հիմնադրամում կունենանք 50 մլն դոլար, ինչը տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 0,5 մլրդ դոլար»,- ասել է Հայկակ Արշամյանը, հավելելով, որ 50 դոլարը պետք չէ ընդունել որպես կոնկրետ թիվ՝ այն սիմվոլիկ բնույթ է կրում։

Հիմնադրամի տնօրենը նշել է, որ 50PLUS շարժումը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, կնպաստի համահայկական ռեսուրսների էլ ավելի համախմբմանը եւ դրամական հոսքերի մշտական գալուն Հայաստան եւ Արցախ։

«Այս շարժումը կնպաստի Արցախի վերակերտմանը հաղթանակից հետո»,- եզրափակել է Հայկակ Արշամյանը։
Դիտում՝ 6010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW