«Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.«Մի շարք անհատներ եւ կազմակերպություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունից սոցիալական հարթակներում նախաձեռնում են առանձին դրամահավաքներ, որոնց նպատակն է ընդլայնել համահայկական շարժումը:Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում աջակցության ու հայրենանվեր գործունեության համար եւ խնդրում նման նախաձեռնությունները նախապես համաձայնեցնել Հիմնադրամի հետ:Նախաձեռնության նկարագիրը պետք է ուղարկել joinus@himnadram.org էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով բոլոր մանրամասները եւ գործընթացի մեկնարկը տալ միայն գրավոր հաստատում ստանալուց հետո:Ձեր նախաձեռնության հղումը կդրվի Հիմնադրամի պաշտոնական կայքէջում www.himnadram.org՝ որպես հաստատված եւ հաջող համագործակցության օրինակ: Բոլոր չհաստատված նախաձեռնությունները կհամարվեն կեղծ»:Հիմնադրամում հիշեցրել են, որ ստացված հանգանակություններն օգտագործվում են ըստ հումանիտար կարիքների առաջնահերթությունների։ Tweet Դիտում՝ 6622